t-planeTurkish Airlines ավիաընկերությունը Ռուսաստանից Թուրքիա կանոնավոր թռիչքները պահպանելուց բացի, իրականացնում է մի շարք վճարովի և ռուսների համար անհասանելի ծառայությունները անվճար, հայտնում է Gazeta.ru-ն: Այլ բաների հետ Turkish Airlines-ը, որի 50 տոկոսը պատկանում է Թուրքիայի կառավարությանը, թույլատրել է անվճար փոխել ճանապարհորդության ուղղությունը և ամսաթիվը:

«Ուղղության փոփոխումը հնարավոր է ձևակերպել 2015 թ. նոյեմբերի 25-ից մինչև 2016 թ. փետրվարի 28-ը ներառյալ ժամանակահատվածում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Սակայն հնարավոր չի լինի անվճար փոխել սպասարկման դասը` «էկոնոմ կլասից» «բիզնես կլաս»:

Նշենք, որ ավելի վաղ Turkish Airlines-ում թռիչքի ամսաթիվը տեղափոխելն արժեր մոտ 50 եվրո, միաժամանակ այն հասանելի չէր բոլոր տիպի տոմսերի համար: Այսպիսով, ավիաընկերությունը փորձում է պահել ռուս հաճախորդներին, ովքեր «Սու-24»-ի աղետից հետո մասսայական հանձնում են տոմսերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել