Գերմանիան ակտիվորեն կպայքարի ԴԱԻՇ-ի դեմ. Մերկել168.am-ը գրում է.

Գերմանիան ավելի ակտիվ գործողությունների կդիմի ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, խոստացել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով այցով գտնվում է Փարիզում: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Գերմանիան պարզապես պարտավոր է արձագանքել ու արագ գործել»,- ասել է Մերկելը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման ժամանակ:
Երկու երկրների նախագահները հարգել են Փարիզի ահաբեկչությունների հիշատակը:

«Մենք ուժեղ ենք ահաբեկիչներից, սակայն, այդուհանդերձ, նրանց դեմ պայքարել հարկավոր է՝ մոբիլիզացնելով ողջ ուժերը»,- հայտարարել է Մերկելը:
«Խոսքերով ԴԱԻՇ-ին չես համոզի, նշանակում է՝ նրանց դեմ պետք է պայքարել ուժային մեթոդներով»,- հայտարարել է Գերմանիայի կանցլերը:

Ֆրանսիայի խորհրդարանի անդամների մեծ մասը քվեարկել է այն բանի օգտին, որ Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ Ֆրանսիայի օդային օպերացիան շարունակվի նախատեսված ժամկետից երկար, այսինքն՝ նաև հունվարից հետո:

Ֆրանսիան կոչ է արել եվրոպական երկրների ղեկավարներին իրեն տրամադրել ռազմական օգնություն ծայրահեղականների դեմ պայքարելու համար, ու ինչպես հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը, բոլորը համաձայնել են:

Դա չի նշանակում, թե ԵՄ բոլոր երկրները կտրամադրեն իրենց զորքերը, որոշ դեպքերում աջակցությունը կլինի անուղղակի: Խոսքը ոչ միայն Սիրիայի, այլև այն կետերի մասին է, որտեղ ֆրանսիական զորքերն իրականացնում են ռազմական օպերացիաներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել