««Պարզ է, որ ապահովված մարդիկ պետք է լինեն, որ կարողանան երկրի պաշտպանունակության խնդիր լուծել և երկրի զարգացումն ապահովել։ Դա աքսիոմատիկ է։ Ես չեմ կարծում, որ մեր իշխանության առջև նման խնդիր ընդհանրապես դրված է։ Եթե այդպես լիներ, 2016 թ. բյուջեն այսպիսին չէր լինի, միջնաժամկետ զարգացման ծրագրերն այսպիսին չէին լինի։ Գոնե մեսիջներ կտային քաղաքացիներին, որ այսպիսի փոփոխությունների արդյունքում մեզ մոտ որոշակի զարգացումներ ու տնտեսական աճ տեղի կունենա, բայց որևէ փոփոխություն չկա։

Այսինքն՝ նման խնդիր էլ չկա, նման անհանգստություն Էլ չկա»,– մեր թղթակցին ասել է ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը անդրադառնալով հարցին, թե ինչ նշանակություն ունի պատերազմող երկրի համար աղքատության 30 տոկոսանոց մակարդակը։ Ըստ նրա՝ դրված է «յոլա գնալու» խնդիր, և առկա վիճակն ընդհանուր վարվող քաղաքականության հետևանք է։ Վ.Խաչատրյանի խոսքով ընդհանուր քաղաքականությունը որևէ նպատակ չի հետապնդում, բացի եղած համակարգը պահպանելուց և իրեն սպառած մոդելը վերարտադրելուց։ «Գործող իշխանությունն ինքնանպատակ գործունեությամբ է զբաղվել այս 7 տարվա մեջ, պարզապես գումարները մսխել է և որևէ զարգացում չի ապահովել։ Սա անընդունելի է, իսկ աղքատությունն ու մնացածը դրա հետևանքներն են»,– ասել է նա»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել