pic_2970ed6fd907b2afd4dbad98b5f78c0bԳամբիայի նախագահ Յայա Ջամեմեն արգելել է կանանց թլպատումը, հայտնում է The Guardian-ը:

Վերջին տարիներին Գամբիայում կանանց թլփատման վիրահատություններն ավելի քիչ աջակցություն են ստանում, սակայն UNICEF-ի տվյալներով` երկրի կանանց 76 տոկոսը ենթարկվել են այդ վիրահատությանը: Մինչև 14 տարեկան աղջիկների 56 տոկոսը նույնպես կանացի թլփատման զոհ է:

Ներկայումս դա արգելված է Աֆրիկայի 19 երկրներում, իսկ 2015 թվականից դրանց միացել է Նիգերիան: 2012 թվականի նոյեմբերի 28-ին ՄԱԿ-ը հանդես է եկել այդ սովորույթի արգելմամբ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` նմանատիպ գործողությունը բերում է առողջական բազմաթիվ խնդիրների, վարակային հիվանդությունների և ծննդաբերության ժամանակ բարդացումների:

Կանացի թլփատումը իրենից ներկայացնում է առանց ցուցումների իրականացված վիրահատություն` կանանց սեռական օրգանների որոշ մասի հեռացմամբ և վնասմամբ: Այդ գործողության նպատակն է սահմանափակել սեռական գործողության ժամանակ կանանց հաճույք ստանալը և նրանց սեռական ակտիվույթունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել