MHM0100847-copyՔիչ առաջ Նորք-Մարաշի այն առանձնատանը, որտեղ թաքնվում էին զինված հանցախմբի անդամները, տանտիրոջ քույրը՝ Գայանե Հախվերդյանը, պատմեց, որ ոչ մի կերպ չեն կարողանում գտնել այն բրոքերին, որը հանձնել է բնակարանը հանցախմբին: Տունն ամբողջությամբ ավերված է, տակնուվրա եղած: Գայանե Հախվերդյանը նշեց, որ իր քրոջ մոտ եղել է տունը վարձակալած անձանցից մեկի անձնագրի պատճենը, որը եղել Նուբարաշենի բնակիչ: Տանտերերը անձամբ չեն ճանաչել վարձակալած անձանց, ընդամենը մի քանի անգամ են տեսել, սակայն ոչ մի տարօրինակ ու արտառոց բան չեն նկատել:

Նշենք, որ հանցախումբը կազմված էր 10 հոգուց՝ 3 կին, 7 տղամարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել