katarAraratnews.am-ը գրում է.

Քաթարի թագավորական ընտանիքի անդամին Պրահայում 11 ամիս եւ 8 օր ժամկետով ազատազրկման են դատապարտել՝ մանկապղծության համար:

Առանց դատապարտյալի մասնակցության գործը քննել են հոկտեմբերի 8-ին, նրա ձերբակալության մասին միջազգային ծանուցագրի տրամադրումից 4 տարի անց: 2005 թվականին Համադ բին Աբդալլա բին Թանի Ալ Թանին 2.5 տարվա բանտարկության էր դատապարտվել եւ արտահանձնվել Քաթարին, քանի որ Պրահային խոստացել էին նրան հայրենիքում դատապարտել: Ամեն դեպքում, Քաթարի իշխանությունների կողմից հետագա գործողություններ չեն իրականացվել:

Lenta.ru-ն, վկայակոչելով Associated Press-ին գրել է, որ Ալ Թանին համաձայնել է դատարանի վճռին: Հաշվի առնելով, որ արքայազնը Չեխիայում այդքան ժամանակ բանտում է անցկացրել, նա ազատ է համարվում եւ կարող է կրկին անարգել վերադառնալ երկրի տարածք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել