Բրիտանական WellChild բարեգործական կազմակերպության շահառու երեխաները Լոնդոնում արքայազն Հարրիի հետ հանդիպման ժամանակ նրան ընդունել են որպես ծաղրածուի: Այս մասին գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով բրիտանական The Daily Mail-ին: Փոքրիկներից Նելլի Մեյ Էվանսը Վինձորյան դինաստիայի ներկայացուցչին նույնիսկ խնդրել է փուչիկներից իր համար գազանիկ պատրաստել, ինչը արքայազնը չի մերժել:
Ինչպես նշում է բրիտանական պարբերականը, WellChild-ը սույն հանդիպումը արքայազնի հետ կազմակերպել է ծանր հիվանդ երեխաների համար: Արքայազն Հարրին տպավորված է եղել և իր խոսքի ժամանակ նշել է, որ միջոցառմանը հավաքվել են Միացյալ Թագավորության ամենից խիզախ երեխաները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել