1Wnews.am-ը գրում է.

Ինչու՞ է կինը հեռանում իր սիրելի տղամարդուց։
Նա իրեն սարսափելի է զգում, սիրտը կտոր-կտոր է լինում, սակայն այնուամենայնիվ դիմում է այդ քայլին։

Նա հավաքում է իր ողջ ուժն ու տղամարդկությունը, թողնում ամուսնուն ու հեռանում։ Գրեթե միշտ այդ քայլին դիմելու պատճառը մեկն է։

Կանայք հեռանում են, որովհետեւ իրենց տղամարդն այլեւս  չկա նրանց կյանքում։
Տղամարդն աշխատում է, ֆուտբոլ կամ համակարգչային խաղ խաղում, հեռուստացույց դիտում… ցանկը կարելի է անվերջ շարունակել։
Նա կարող է լավ մարդ լինել, լավ հայր, հաճելի տղամարդ, սակայն իր կնոջն ընդունում է ասես պարտականություն, կինն ասես չկա նրա կյանքում։
«Ով պետք է տուն վերադառնա եւ ինձ էմոցիոնալ առումով աջակցի… նա չկա, անգամ եթե ես լաց եմ լինում»,- մտածում է կինը։

Տղամարդիկ,  ձեր կինը ձեր սեփականությունը չէ, նա իհարկե, պարտավոր է ձեզ սիրել ամբողջ սրտով, սակայն այդ սերը պետք է վաստակել օրեցօր, րոպե առ րոպե, հենց այնպես, ինչպես օրինակ գումար եք վաստակում։
Դուք պետք է նվաճեք նրան ոչ թե փողով եւ սոցիալական կարգավիճակով, այլ ձեր ուշադրությամբ։ Նա պետք է զգա, որ ձեզ համար միեւնույն չէ։ Նա պետք է իմանա, որ իր խոսքերն ու ապրումները ձեզ համար նշանակություն ունեն։ Նա պետք է իմանա, որ իրեն լսում եք։

Երբ նա ձեզ ինչ-որ բան է պատմում, պարզապես անտարբեր գլխով մի արեք, նրան մի հանգստացրեք «ամեն ինչ լավ կլինի» միանվագ արտահայտությամբ։
Նա ցանկանում է, որ զգաք իրեն, նա չի ցանկանում, որ իր կողքին լինի  մի «սարք»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել