Ինչքան համասեռամոլ կա` եթերում է.Սուրեն Փահլևանյան (ֆոտո)Armlur.am-ը գրում է.

Հաղորդավար Սուրեն Փահլևանյանը, որին հեռուստադիտողները կհիշեն «Երաժշտական խաչմերուկ», «Փողադրամիջոց», «Առավոտ լուսո» եւ այլ հաղորդումներից, նաեւ «Աննա» հեռուստասերիալից, տեւական ժամանակ է` էկրաններին չի երեւում: Նա «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ հազիվ թե առաջիկայում հանդես գա սեփական նախագծով, բայց եթե լինի հարմար առաջարկ, ինքը կընդունի: suren-pahlevanyan

«Նախ` զբաղվածությունս թույլ չի տալիս, բացի այդ` եղել են առաջարկներ, որոնք մերժել եմ: Օրինակ` առաջարկում են աշխատել այնպիսի հաղորդումների շրջանակներում, որոնց նման նախագծերում նախկինում` պատանի հասակում, հաջողությամբ հանդես եմ եկել, իսկ ես պատասխանում եմ, որ այդ տարիքից վաղուց դուրս եմ եկել: Լինում են նաեւ գովազդային հոլովակներում նկարահանվելու առաջարկներ, որոնք մերժում եմ. նախ` ինձ դրանցում չեմ պատկերացնում, եւ երկրորդ` ինձ համար շատ կարեւոր է տվյալ ապրանքի որակը»,-ասաց նա: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել