Lragir.am-ը գրում է․

Հայաստանի զինված ուժերը լիովին ունակ են ապահովելու իրենց երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Բաղրամյան» զորավարժարանում այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հավաքական անվտանգության Պայմանագրի կազմակերպության գլխավՍ ր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` պատասխանելով հարցին, թե ինչու ՀԱՊԿ-ն չի միջամտում սահմանին տիրող իրավիճակին:

«Ես կարծում եմ, որ Հայաստանի բանակն ունի բոլոր հնարավորությունները երկրի անվտանգությունը, կայունությունը եւ տարածքային ամբողջականությունն ապահովելու համար»,- ասաց նա:

Հարցին, թե որ պահին ՀԱՊԿ-ն կմիջամտի, Բորդյուժան պատասխանեց, որ Կազմակերպությունը միջամտում է այն դեպքերում, երբ  ՀԱՊԿ անդամ պետություններից մեկն ի զորու չի լինում ապահովել սեփական անվտանգությունը եւ կայունությունը երկրում:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել