Շեր ու Սթիվեն Լեյր ընտանիքն ապրում է Հյուսիսային Կարոլինայի Ապեքս քաղաքում: Նրանք դաստիարակում էին 6 որդիների, սակայն մայրը շատ էր ցանկանում աղջիկ ունենալ: Եվ ահա, վերջապես նրա ցանկությունը կատարվեց:
Փոքրիկին անվանեցին Ռուբի Ջեյն:
Ծնողները որոշեցին տեսանյութ նկարել՝ ի հիշատակ ու խնդրեցին որդիներին ասել, թե ինչ են մտածում իրենց նորածին քրոջ մասին:
Եղբայրների ռեակցիան հիանալի է՝ նրանք անհանգստանում են, սակայն արդեն պաշտում են փոքրիկին ու խոստանում պաշտպանել նրան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել






