11 25 տարի է անցել այն ժամանակից, երբ ցուցադրվեց հայտնի շոուի առաջին սերիան, որում բրիտանացի դերասան Ռոուեն Աթքինսոնը մարմնավորել է իր աննման միստր Բինի կերպարը: Այս մասին հայտնում է 7days.ru-ն:

Հոբելյանի կապակցությամբ Աթքինսոնը նորից մտել է իր հերոսի կերպարի մեջ, նստել է նրա մեքենան՝ դեղին մինիկուպեր, և իսկական շոու է կազմակերպել հենց Բուքինգհեմյան պալատի դիմաց: Դերասանը մեքենայի վրա ամրացված նույն բազկաթոռի մեջ նստած իրեն շատ լավ է զգացել: Մեքենան լիքն է եղել նվերների տուփերով, վարորդի համար տեղ (ինչպես այն մասում) չի մնացել, ինչը միստր Բինին չի խանգարել մեքենան վարելու ելք գտնել… շվաբրի օգնությամբ:

Իհարկե, զբոսաշրջիկներն ու Լոնդոնի բնակիչները, որոնք բախտ են ունեցել հետևել այդ տեսարանին, սկզբում աչքերին չեն հավատացել: Իսկ հետո հասկացել են, թե իրենց բախտը որքան է բերել: Ինչպես հայտնի է՝ Աթքինսոնը շատ հազվադեպ է նկարահանվում, հանրության առաջ հաճախ չի երևում: 60-ամյա դերասանը բարեկամություն է անում Անգլիայի թագուհու և արքայական ընտանիքի անդամների հետ և հաճախ հրավիրվում է թագավորական միջոցառումների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել