Tert.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2016-ի ընտրական մրցաշարում հերթական՝  5-րդ պարտությունը կրեց, որը պաշտոնական մրցումներում 4-րդ անընդմեջն էր:

Բեռնար Շալանդի գլխավորությամբ ՀՀ հավաքականն արդեն ձախողվել էր ընտրական մրցաշարի առաջին շրջանում՝ գործնականում զրկվելով եզրափակչի ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից: Մեկնարկային 4 հանդիպումներում մեր հավաքականը վաստակել էր ընդամենը 1 միավոր և եզրափակում էր I խմբի մրցաշարային աղյուսակը:

Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ մեր ֆուտբոլիստները շարունակեցին իրենց անհաջող ելույթներն ընտրական մրցաշարում՝ զիջելով Պորտուգալիայի և Սերբիայի հավաքականներին: Ընտրական մրցաշարի 6-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը դարձավ I խմբի բացահայտ հետնապահը:

ՀՀ հավաքականի ներկայիս արդյունքը վատագույնն է Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերում: Մինչ այդ, 5 տուրից հետո մեր ընտրանին կրկնել էր 2008թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի 5 հանդիպումներում Իան Պորտերֆիլդի օրոք գրանցած իր ամենացածր արդյունքը՝ վաստակելով ընդամենը 1 միավոր:

Սակայն 6-րդ տուրում շոտլանդացի մարզչի գլխավորությամբ Հայաստանի հավաքականն ընտրական մրցաշարում իր անդրանիկ հաղթանակն էր տոնել՝ հոբելյանական՝ 100-րդ խաղում հյուրընկալվելիս 2:1 հաշվով պարտության մատնելով Ղազախստանի հավաքականին: Հետաքրքիր է, որ այդ խաղի հաղթական գոլը 11մ հարվածով խփել էր Սարգիս Հովսեփյանը:

Հարկ է նշել, որ այդ հաղթանակը Հայաստանի հավաքականի համար միակն է Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերի 6-րդ տուրի հանդիպումներում: Մնացած բոլոր մրցաշարերում 6-րդ տուրն անհաջող է դասավորվել մեր ֆուտբոլիստների համար, որոնք պարտություններ են կրել:

Նույնիսկ մեր հավաքականի համար առայժմ ամենահաջող՝ 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում մեր ֆուտբոլիստները 6-րդ տուրում անհաջողության են մատնվել՝ հյուրընկալվելիս 1:3 հաշվով զիջելով ռուսներին:

Ներկայացնում ենք Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերի 6  հանդիպումներից հետո մեր հավաքականի ցուցանիշներն ու կայացած խաղերի համառոտ վիճակագրությունը

1996թ. ընտրական մրցաշար

07.09.1994   Բելգիա-Հայաստան` 2:0(1:0)

08.10.1994   Հայաստան-Կիպրոս` 0:0

16.11.1994   Կիպրոս- Հայաստան`  2:0(1:0)

26.04.1995   Հայաստան-Իսպանիա` 0:2(0:0)

10.05.1995   Հայաստան-Մակեդոնիա՝  2:2(1:0)

07.06.1995   Իսպանիա- Հայաստան՝  1:0(0:0)

2000թ. ընտրական մրցաշար

05.09.1998   Հայաստան-Անդորրա` 3:1(1:0)

10.10.1998   Հայաստան-Իսլանդիա` 0:0

14.10.1998   Ուկրաինա- Հայաստան` 2:0(1:0)

27.03.1999   Հայաստան-Ռուսաստան` 0:3(0:1)

31.03.1999   Ֆրանսիա-Հայաստան՝  2:0(2:0)

05.06.1999   Իսլանդիա- Հայաստան` 2:0(1:0)

2004թ. ընտրական մրցաշար

07.09.2002   Հայաստան-Ուկրաինա` 2:2 (0:2)

16.10.2002   Հունաստան-Հայաստան`  2:0(1:0)

29.03.2003   Հայաստան-Հս. Իռլանդիա` 1:0(0:0)

02.04.2003   Իսպանիա- Հայաստան` 3:0(0:0)

07.06.2003   Ուկրաինա-Հայաստան՝  4:3(1:1)

06.06.2003   Հայաստան- Հունաստան՝  0:1(0:1)

2008թ. ընտրական մրցաշար

06.09.2006   Հայաստան-Բելգիա` 0:1(0:1)

07.10.2006   Հայաստան-Ֆինլանդիա` 0:0

11.10.2006   Սերբիա-Հայաստան` 3:0(0:0)

15.11.2006   Ֆինլանդիա-Հայաստան` 1:0 (1:0)

28.03.2007   Լեհաստան-Հայաստան՝ 1:0(1:0)

02.06.2007   Ղազախստան-Հայաստան՝  1:2(0:2)

2012թ. ընտրական մրցաշար

03.09.2010   Հայաստան-Իռլանդիա` 0:1(0:0)

07.09.2010   Մակեդոնիա-Հայաստան` 2:2(1:1)

08.10.2010   Հայաստան-Սլովակիա` 3:1(1:1)

12.10.2010   Հայաստան-Անդորրա` 4:0(3:0)

26.03.2011   Հայաստան-Ռուսաստան՝ 0:0

04.06.2011   Ռուսաստան- Հայաստան` 3:1(1:1)

2016թ. ընտրական մրցաշար

07.09.2014   Դանիա-Հայաստան՝  2:1(0:0)

11.10.2014   Հայաստան-Սերբիա՝  1:1(0:0)

14.11.2014   Պորտուգալիա- Հայաստան` 1:0 (0:0)

29.03.2015   Ալբանիա-Հայաստան՝  2:1 (0:1)

13.06.2015   Հայաստան-Պորտուգալիա՝  2:3 (1:1)

04.09.2015   Սերբիա- Հայաստան՝  2:0(1:0)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել