Lurer.com–ը գրում է.

Պաղպաղակի արտադրության չինական ընկերությունը Շանհայում վաճառքի Է հանել պաղպաղակ, որը պատրաստված Է Ճապոնիայի նախկին վարչապետ Հիդեկի Տոձեի տեսքով, ով Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հանցագործ Էր ճանաչվել եւ մահապատժի ենթարկվել: Սեպտեմբերի 2-ին հաղորդել Է Time հանդեսի ինտերնետ-պորտալը:

Մասնավորապես, պաղպաղակի վրա կարելի Է նկատել Տոձեի բեղերն ու ակնոցները:

Պաղպաղակի մեկ բաժնի արժեքը մոտավորապես 4,7 դոլար Է, իսկ արտադրանքի ծավալը՝ 10 հազար միավոր:

Սեպտեմբերի 3-ին ՉԺՀ-ում նշվելու Է Երկրորդ աշխարհամարտի ավարտի 70-րդ տարեդարձը:

Հիդեկի Տոձեն՝ ճապոնացի քաղաքական գործիչն ու զորահրամանատարը, Ճապոնական կայսրության կառավարությունը գլխավորել Է 1941-1944 թվականներին:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Տոկիոյի տրիբունալը Տոձեին ճանաչել Է պատերազմական հանցագործ եւ նրան դատապարտել մահապատժի, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել