Tert.am–ը գրում է.

Ֆուտբոլի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն 20 հազար ֆունտ՝ 30.000 ԱՄՆ դոլար է վճարել իր մոմե արձանի համար:

Նման թիվ է հրապարակել բրիտանական The Daily Telegraph-ը։ Հետաքրքրական է, որ այդ արձանը Ռոնալդուն տեղադրելու է Իսպանիայում իր տանը:

Ըստ ԶԼՄ-ների` 30-ամյա ֆուտբոլիստը չափազանց տարված է Մադամ Տյուսոյի մոմե արձանների թանգարանում իր արձանով, ինչն էլ նրան դրդել բրիտանացի արձանագործի մոտ իր նոր արձանը պատվիրել:

Բրիտանացի արձանագործ Մայքլ Ուեյդը հայտնել է, որ Ռոնալդուի մոմե կրկնօրինակի ստեղծման աշխատանքները սկսվել են դեռ 2013-ից:

Հայտնի է դարձել նաև, որ ամիսը մեկ անգամ Ռոնալդուն ուղարկում է իր անձնական ոճաբանին` արձանի մազերը համապատասխան տեսքի բերելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել