Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ օգոստոսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում «Wolksvagen Golf 3» մակնիշի 34 MC 466 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայից դեպի Բաբաջանյան փողոց ընթանալիս «Նեպտուն» մարզական համալիրի հարևանությամբ դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Ճանապարհին վիրավորներից մեկը մահացել է, իսկ 1 հոգի էլ հիվանդանոցում:

Դեպքի վայր է ժամանել Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ Սերգեյ Բիձյանի գլխավորությամբ: Վթարի վայր է ժամանել նաև ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Եգոր Կարապետյանը:

Վիրավորներից 1-ին քաղաքացիներն են դուրս բերել մեքենայից, 2-ին՝ հրշեջները, իսկ մյուսին էլ՝ փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի գլխավորությամբ: 

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել