«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Դատական   համակարգում դժգոհ են սպասվող սահմանադրական բարեփոխումներից, քանի որ դրանց արդյունքում իրենց վիճակը միայն կվատանա։ Դժգոհության պատճառներից մեկն այն է, որ այդժամ դատավորների նշանակման հարցում մեծ դեր է ստանձնելու Ազգային ժոդովը։ Դատավորները նաև նեղսրտած են, որ Սահմանադրական դատարանի դատավորներին նորից իրենցից բարձր կդասեն, քանի որ նրանց կենսաթոշակի գնալու տարիքը դարձյալ բարձրացնում են մինչև 70։

«Դատավորը դատավոր է, ինչ տարբերություն՝ ՍԴ-ո՞ւմ, վերաքննիչո՞ւմ, թե՞ առաջին ատյանում։ Նախկինում ՍԴ-ում դատավորների կենսաթոշակի տարիքը 70 էր, հետո իջեցրին մյուս դատավորների նման՝ 65, հիմա նորից բարձրացնում են, իմա՞ստը... այդպես անհավասար պայմաններ են ստեղծում»,– ասում է մեր զրուցակիցը։ Առանց այդ էլ դատավորները դժգոհ էին, քանի որ, եթե նախկինում կենսաթոշակի անցնելու դեպքում ստանում էին աշխատավարձի 75 տոկոսի չափով կենսաթոշակ, այժմ այն կազմում է աշխատավարձի 55 տոկոսը, դրանից բացի՝ դատավորները զրկվել են նաև հավելավճարներից»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել