1673490ԱՄՆ-ի իշխանությունները հայտնել են Սիրիայում բրիտանացի Ջունայդ Հուսեյնի սպանվելու մասին, որը համարվում էր ԴԱԻՇ-ի տեղեկատվական քարոզարշավների կազմակերպիչը, հայտնում է Korrespondent.net-ը: Ըստ ամերիկյան զինվորականների տվյալների՝ հարձակումը կատարվել է անօդաչու սարքի օգնությամբ:

1994 թվականին ծնված Ջունայդ Հուսեյնը բրիտանական դատարանի կողմից 2012 թվականին դատվել է այն ժամանակ արդեն նախկին վարչապետ Թոնի Բլերի անձնական հաշիվները կոտրելու համար: TeaMp0isoN խմբի ցանցահենները, որոնց թվում էր նաև Հուսեյնը, հարձակումներ են կատարել ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի կայքերի և Facebook-ի վրա:

Հաղորդվում է, որ Հուսեյնը Սիրիա է մեկնել 2013 թվականին: ԱՄՆ-ի Ազգային անվտանգության կոմիտեի ներկայացուցիչ Մայքլ ՄակՔոլի խոսքերով՝ սպանված ցանցահենը «կիբերջիհադով» զբաղվող խմբավորման կենտրոնական դեմքերից էր: Դա էլ նրան դարձրել էր ԴԱԻՇ-ում ԱՄՆ-ի գլխավոր նպատակակերից մեկը: Միաժամանակ, Հուսեյնի կինը` նախկին պանկ երգչուհի Սալի Ջոնսը, ժխտում է այն տեղեկությունը, որ իր ամուսինը սպանված է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել