383458169_1411717646

Ռեալիթի շոուի 34-ամյա աստղ Քիմ Քարդաշյանը նորաձևության մասին բլոգում հայտնել է գեղեցկության իր գաղտնիքները: Նա ասել է, որ միշտ շպարված է և գեղեցիկ սանրվածքով` բարձրաձայնելով մազերի գեղեցկության իր գաղտնիքը:

«Ես մազերս ամեն օր չեմ լվանում: Առաջին օրը ոճաբանը մեծ գանգուրներ է անում, երկրորդ օրը մենք ստեղծում ենք առավել քիչ խնամված կերպար, երրորդ օրը նա դրանք արդուկում է` մի փոքր յուղ գործածելով: Չորրորդ օրը ես սովորաբար մազերս պոչ եմ կապում, իսկ հինգերորդ օրը` լվանում»,- ասել է Քարդաշյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել