haprer-POST-(1)Բեքհեմի հայտնի ընտանիքի ամենափոքր երեխայի՝ Հարփերի լուսանկարներն առաջացրել են հանրության վրդովմունքն ու փորձագետների անհանգստությունը: Այս մասին հայտնում է starslife.ru-ն:

Բանն այն է, որ օրերս Բեքհեմների ընտանիքն ամբողջ կազմով գնացել է զբոսնելու: 4-ամյա Հարփերը փողոցում քայլել է՝ ծծակը բերանում:

Համացանցում հրապարակված լուսանկարները մեծ աղմուկ են բարձրացրել: Կան փորձագետներ, որոնք կանխատեսում են, որ երեխան խոսքային, կծելու հետ կապված խնդիրներ կունենա: Ըստ նրանց՝ ծծակը ցուցված է միայն նորածնին, այն էլ՝ մինչև որոշակի տարիք, իսկ Հարփերի համար այդ «աքսեսուարը» պետք է արդեն վաղուց անցյալ լիներ:

Իսկ որոշ փորձագետներ կարծում են, որ այդպիսով Հարփերը հաղթահարում է սթրեսը. նրան ամենուր հետապնդում են պապարացիները, և գլխավորը՝ հիմա նա առողջ ու երջանիկ է:

harper-3

harper-1

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել