ԱՄՆ-ում 11-ամյա տղային 3 տարեկան երեխայի ոչ կանխամտածված սպանության մեղադրանք են առաջադրել: Այս մասին հայտնում է The Huffington Post-ը:
Դեպքը տեղի է ունեցել Դեթրոյթի արվարձանում: Ոստիկանների խոսքով՝ երեխան (նրա անունը չի նշվում) հորը հյուր է գնացել: Նրա ննջարանում տղան ատրճանակ է գտել: Մոտենալով մեքենային, որտեղ այդ ժամանակ եղել է 3 տարեկան Էլայջա Ուոլքերը, դեռահասը կրակել է նրա դեմքին:
Կատարվածի պատճառները պարզվում են: Պետական մեղադրողի խոսքով՝ դեռահասը կանխամտածված է կրակել, բայց չի կարծել, որ դա սպանության կհանգեցնի:
Հիմա 11-ամյա տղան անչափահաս օրինախախտների ժամանակավոր պահման կենտրոնում է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



