Tert.am–ը գրում է.

Կենսաբանների և ռոբոտաշինության մասնագետների միջազգային խումբը փոքր չափսերի ռոբոտ-միջատ է ստեղծել, որը ջրային միջատի տեսք ունի: Ինչպես և իրական միջատները` ռոբոտները կարողանում են քայլել ջրի վրա, ինչպես նաև բարձր ցատկեր կատարել ջրի մակերեսից:

Ինչպես ներկայացնում է Science ամսագիրը, նոր ռոբոտը մոտ երկու անգամ մեծ է իրական միջատից և 68 մգ է կշռում: Ջրի վրա ռոբոտ-միջատի «մարմնի» բարձրությունը կազմում է 1 սմ:

Ցատկի ժամանակ ռոբոտն օգտագործում է բոլոր վերջույթների համաժամանակյա շարժումը, որը ղեկավարվում է ներկառուցված նուրբ զսպանակով, որն էլ սեղմվում է ջերմության ազդեցության ներքո: Փորձարկումները ցույց են տվել, որ ցատկի առավելագույն բարձրությունը գերազանցում է 14 սմ-ը:

Գիտնականների խոսքով` իրենց աշխատանքը հնարավորություն կտա ընդլայնելու ռոբոտների կիրառման ասպարեզը. դրանք կկարողանան մասնակցել հետախուզմանն ու դիվերսիային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել