Ինչ հաճախականությամբ է անհրաժեշտ ներկել մազերը. Խորհուրդներ կանանցLife.panorama.am-ը գրում է.

Յուրաքանչյուր կնոջ վաղ թե ուշ սկսում է անհանգստացնել այն հարցը, թե որքան հաճախ է անհրաժեշտ ներկել մազերը, որպեսզի միաժամանակ պահպանվի մազերի որակն ու գեղեցիկ տեսք հաղորդվի վերջիններիս, ինչպես նաև լինի անվտանգ: 

Կարող ենք պնդել, որ գործնականում յուրաքանչյուր կին առնչվում է մազերը ներկելու խնդրի հետ, իսկ վերջինս քիմիական ներգործություն է ոչ միայն մազերի, այլև գլխի մաշկի վրա: Հետևաբար, անհրաժեշտ է խուսափել քիմիական նյութերի ավելորդ ազդեցությունից: Մազերի ներկերը պարունակում են այնպիսի վտանգավոր նյութեր, ինչպիսիք են ամոնյակը և ջրածնի պերօքսիդը: Ներկերի տարբերությունն էլ հենց բխում է նշված նյութերի քանակությունից վերջիններիս բաղադրության մեջ: Մազերի ներկերի առաջին խումբը դիմացկուն ներկերն են, որոնք իրենց բաղադրության մեջ պարունակում են մեծ քանակությամբ ամոնյակ կամ ջրածնի պերօքսիդ և այս խմբի ներկերը  խորհուրդ է տրվում օգտագործել երկու ամիսը մեկ անգամից ոչ հաճախ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել