Արգենտինացի լեգենդար հարձակվող Դիեգո Մարադոնան հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։
Մարադոնան այդ մասին հայտարարել է El Pibe de Oro պարբերականում հրապարակված տեսաուղերձի միջոցով։
«ՖԻՖԱ կվերադառնամ հանուն ԱՄԷ-ի մարդկանց, ովքեր ինձ աշխատանք և շատ այլ՝ ավելի կարևոր բաներ տվեցին։ Կվերադառնամ հանուն ընտանիքիս, որն իմ պատճառով շատ ապրումներ է ունեցել։
Կվերադառնամ ոչ թե լցված վրեժի ցանկությամբ, այլ ֆուտբոլում նոր փոփոխություններ կատարելու մտադրությամբ։ Բավական է գողանալ, ֆուտբոլը թաղել կոռուպցիայի մեջ»,- նշել է Մարադոնան։
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նախագահական ընտրությունները կայանալու է 2016թ․ փետրվարի 26-ին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել