2015-governor-generals-performing-arts-awards4Կանադահայ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանի նոր ֆիլմն ընդգրկվել է Վենետիկի 72-րդ կինոփառատոնի հիմնական մրցույթում: Մրցույթում ներառվել են նաև ռեժիսորներ Թոմ Հուփերի, Մարկո Բելոքիոյի, Չարլի Քաուֆմանի, Ամոս Գիտայի նոր գործերը: Մրցույթը կանցկացվի սեպտեմբերի 2-12-ը: Այս մասին հաղորդվում է փառատոնի պաշտոնական կայքում:

Ներկայումս հայտարարվել է մրցութային ծրագրի 21 մասնակից: Ցուցակը դեռ կարող է համալրվել: Իտալացի ռեժիսոր Մարկո Բելոքիոն կներկայացնի «Իմ արյան արյունը» պատմական դրաման: Ատոմ Էգոյանը փառատոնում կներկայացնի իր «Հիշիր» ֆիլմը. գլխավոր դերում՝ Քրիստոֆեր Փլամմեր:

Իտալացի Լուկա Գուադանյինոն կներկայացնի «Մեծ ճողփյուն» աշխատանքը:

Օսկարակիր Թոմ Հուփերը փառատոնում կցուցադրի «Դանիացի աղջիկը» ֆիլմը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել