4dp05Բրազիլական Լոնդրինա քաղաքի բանտից տեղի է ունեցել կալանավորների զանգվածային փախուստ։ Փախուստի է դիմել առնվազն 64 բանտարկյալ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Ոստիկանությանը դեռևս հաջողվել է բռնել միայն 23-ին։

Հաղորդվում է, որ մի խումբ կալանավորների հաջողվել է աննկատ կերպով անցք բացել խցի պատի վրա, որտեղից էլ նրանք ներթափանցել են պարեկային հաստատություն, պատանդ վերցրել անվտանգության աշխատակցին։ Այնուհետև նրանք տիրացել են զենքի, զինամթերքի և զրահակայուն բաճկոնների։

Բանտից դուրս գալուց հետո նրանք հարձակվել են մոտակայքով անցնող մեքենաների վարորդների վրա՝ մեքենաները խլելու նպատակով։

Նշվում է, որ բանտը եղել է գերբեռնված։ Այնտեղ պահվել է 120 մարդ, մինչդեռ նախատեսված է եղել 24 հոգու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել