xw_1126400Մեծ Բրիտանիայում հայտնաբերել են երկրի ամենաուժեղ կնոջը: 31-ամյա Քեթրին Բարթլեթը, ով 44 չափի հագուստ է հագնում և կշռում է մոտ 54 կգ, ունակ է 160 կգ բարձրացնելու և բեռնատարներ տեղից շարժելու:

Քեթրինը սպորտով զբաղվում է ընդամենը երեք տարի, բայց արդեն տպավորիչ արդյունքների է հասել: «Ես անձնական մարզիչի հետ պարապում եմ շաբաթական հինգ անգամ 12-ական ժամով»,- ասել է նա: Հանուն սպորտի սաութհեմփթոնցի երկու երեխաների մայրը թողել է վարսահարդարի աշխատանքը, գրում է Daily Mail-ը:

Քեթրինի խոսքով՝ ինքը հետաքրքրվել է ուժային մարզաձևերով հեռուստացույցով մրցույթներ դիտելուց հետո: Մարզուհին խոստովանել է, որ մրցությունների ժամանակ ամենաբարդ պահը բեռնատարը տեղից շարժելն է: «Դրա համար հաստատակամություն է պետք, բացի դրանից, մարզումների ժամանակ խնդիրներ են առաջանում. ամեն օր չէ, որ քո բակում ազատ բեռնատար է կանգնած»,- նշել է նա:

Մարզուհին ստիպված է նաև համատեղել մարզումները երեխաների դաստիարակության հետ: Երբեմն Քեթրինը նրանց իր հետ տանում է մարզադահլիճ: Նրա 12-ամյա դուստրը նույնպես տարվել է մարզումներով: Որոշ մարդիկ քննադատում են Քեթրինին՝ ասելով, որ մկանուտ կինը այնքան էլ գրավիչ տեսք չունի, սակայն դա չի տխրեցնում Քեթրինին, ընդհակառակը, ստիպում է ավելի ջանասիրաբար աշխատել:

2ad9fdef00000578_3174997_katherine_bartlett_31_from_southampton_hampshire_has_been_crowne_a_28_1437936039778_76559900

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել