Ovo-su-najpopularnija-mesta-za-seks-na-otvorenom.jpg2_Զբոսաշրջիկների համար Hotels.Com պորտալի ներկայացուցիչները հարցում են կատարել տարբեր երկրներից ավելի քան 24.000 զբոսաշրջիկների շրջանում ամենայուրահատուկ բաների մասին, որոնցով նրանք զբաղվել են ուղևորությունների ընթացքում: Հարցվածների 7%-ը (մոտ 1.600 մարդ) նշել է, որ մարմնական հաճույքներին է տրվել վերելակում:

Միաժամանակ, ավելի քան 500 մարդ ասել է, որ վերելակում սեքսով են զբաղվել ոչ միայն սիրելիի, այլև բոլորովին անծանոթ մարդկանց հետ: Հարցման ամենակրքոտ մասնակիցները եղել են Հնդկաստանի բնակիչները: Այդ երկրում հարցվածների 20%-ն ասել է, որ սեքսով է զբաղվել շարժվող խցիկում:

Վերելակում սեքսով զբաղվելու թվով երկրորդ տեղում մեքսիկացիներն են՝ 13%: Երրորդ տեղում բրազիլացիներն են և ռուսները՝ 9%:

Շվեդիայի, Նորվեգիայի և Դանիայի միայն 4%-ն է ասել, որ կիրքն այնքան ուժեղ է եղել, որ չեն համբերել հասնել տուն կամ հյուրանոցի համար: Իսկ ֆինները նշել են, որ նախընտրում են հրապարակավ ցույց չտալ հույզերը: Ֆինլանդիայի բնակիչների միայն 3%-ն է վերելակում սեքսով զբաղվել:

Հարցման ամենահամեստ մասնակիցները ճապոնացիներն են եղել՝ 1%:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել