Վթարի ենթարկված դերասանուհի Անի Երանյանի մեքենայի ուղեւորներից հնչյունային ռեժիսոր Հայկ Մխիթարյանի առողջական վիճակը կայունացել է:

Երիտասարդի առողջական վիճակում դրական փոփոխություն կա, նա գիտակցության է եկել եւ արդեն անջատել են արհեստական շնչառության ապարատը:

Հիվանդանոցից դուրս է գրվել դերասանուհի Անի Երանյանը: Նա մինչ այդ գտնվում էր Վնասվածքաբանության բաժանմունքում: Նա այժմ տանն է, վիճակը լավ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել