1437078658_timbaland-monica-split-articleՌեփեր և  պրոդյուսեր Timbaland-ի (Թիմ Մոզլի) կինը` Մոնիկ Մոզլին  ապահարզանի դիմում է ներկայացրել: Սա արդեն կնոջ երկրորդ փորձն է բաժանվելու իր հայտնի ամուսնուց: Ինչպես հայտնում է UsWeekly պարբերականը, 44-ամյա ռեփերը և 41-ամյա Մոնիկը ամուսնացել են 2008 թվականին այն բանից հետո, երբ 2007-ին ծնվել է նրանց աղջիկ Ռեյնը: Կինը ունի նաև քսանամյա որդի նախորդ հարաբերություններից:

Timbaland –ը հայտնի է իր համագործակցությամբ Ջասթին Թիմբերլեյքի, Ջեյ Զիի և համաշխարհային շոու բիզնեսի այլ աստղերի հետ:

Մոնիկը բաժանման դեպքում պահանջում է ալիմենտ, ապահովագրական ծախսեր, ամենամսյա նպաստ, երեխայի կրթության գումար, ամառային ճամբար և արձակուրդներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել