Ի՞նչն է միավորել Արփիին, Միհրանին, Ավետին և Սիլվա Հակոբյանին (լուսանկարներ)Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իր նոր եթերաշրջանում հեռուստադիտողների դատին կհանձնի միջազգային ամենասիրված երաժշտական նախագծերից մեկը:

Սեպտեմբերից «Առաջին ալիքի» եթերում կլինի «Գուշակիր մեղեդին» երաժշտական, ժամանցային նախագիծը, որը կվարի հաղորդավար Ավետ Բարսեղյանը:

11410337_1590001267932140_282272765_n

Արդեն նկարահանվել է հեռուստանախագծի առաջին հաղորդաշարը, որի հյուրերն են «Ֆուլ հաուս» սիթքոմի սիրված դերասաններ Արփի Գաբրիելյանը, Միհրան Ծառուկյանը և երգչուհի Սիլվա Հակոբյանը:

Վերջիններս իրենց միկրոբլոգներում տեղադրել են լուսանկարներ նկարահանման տաղավարից:

11348276_680093818758695_1628311389_n

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել