Այս տղամարդու կինը մահացավ քաղցկեղից, իսկ 2 տարի անց նա ստացավ կնոջից այս հրաշքը… (լուսանկարներ)Դևիդ Շմիտցը կորցրեց իր կնոջը՝ Բրենդային, 2011-ի ձվարաների քաղցկեղի պատճառով: Կինը ընդամենը 46 տարեկան էր: Նա հեռացավ՝ ամուսնուն մենակ թողնելով 4 որդիների հետ:

96a3be3cf272e017046d1b2674a52bd310

Բրենդայի մահց հետո Դևիդը մշտապես նշաններ էր ստանում, որոնք նրան հիշեցնում էին կնոջ մասին: Նա հասկացավ, որ կինը մշտապես իր կողքին է:

a2ef406e2c2351e0b9e80029c909242d8

Այն օրը, երբ Բրենդան մահացավ, երկնքում հայտնվեց կրկնակի ծիածան, սակայն 5 շաբաթ էր, ինչ անձրև չէր տեղացել: Բրենդայի ու նրանց կրտսեր տղայիյ ամենասիրած երգը «Ինչ-որ տեղ՝ ծիածանի տակ» երգն էր:

Դևիդը տեսնում էր այլ նշաններ՝ ճայեր, որոնք կնոջ սիրած թռչուններն էին: Կինը իր մահից 2 տարի անց իրական կերպով հիշեցրեց իր մասին:

e45ee7ce7e88149af8dd32b27f9512ce9

Դևիդին հրավիրեցին ռադիո՝ խոսելու Բրենդայի, ընտանիքի ու Ջեյն անունով մի կնոջ հետ վերջերս ունեցած նշանադրության մասին: Տղամարդը չգիտեր, որ մահից առաջ Բրենդան նամակ է գրեկ ռադիոկայանին: Այդ նամակը նա տվել էր իր մտերիմ ընկերուհին ու խնդրել այն պահել, մինչև չհասնի անհրաժեշտ պահը:

Բրենդան կարծում էր, որ նման պահ անպայման կգա՝ իր ամուսինը կհանդիպի մի կնոջ, ով իսկական մայր կդառնա իր որդիների համար:

7d0665438e81d8eceb98c1e31fca80c18

Երբ ընկերուհին իմացավ, որ Դևիդն առաջարկություն է արել Ջեյնին, նա հասկացավ, որ անհրաժեշտ պահը եկել է:

Կինը դիմեց ռադիոկայանին, պատմել, թե ինչ է տեղի ունեցել ու տվեց նամակը:Ամեն տարի «Սթար 102,5» ռադիոկայանը իրականացնում է նրանց սուրբծննդյան ցանկությունները, ում դա շատ հարկավոր է:

751d31dd6b56b26b29dac2c0e1839e348

Բրենդան ցանկություններ էր պահել Դևիդի ու նրա նոր ընտանիքի համար:

Նամակում նա խնդրում էր 3 բանի մասին՝ գեղեցկության օր կազմակերպել Դևիդի նոր ընկերուհու համար՝ մերսում ու այլ հաճելի պրոցեդուրաներ, քանի որ այդ կինը արժանի է դրան:

Բրենդան խնդրել էր ամբողջ ընտանիքով ճանապարհորդել Դիսնեյլենդ, որտեղ կարող էին ստանալ վառ տպավորություններ:

ego-zhena-umerla-ot-raka-dva-goda-spustya-on-poluchaet-eto-chudo_d70ce32e81c0cf4027a6eeecc6b0442e

Երրորդ ցանկությունը իր բժիշկների ու բժշկական անձնակազմի համար քաղաքում զվարճանքների երեկո կազմակերպել:

Բրենդայի նամակում կար նաև ուղերձ Ջեյնի համար, սակայն թե ինչի մասին է այն, հայտնի չէ:

Գիտենք միայն, որ Բրենդան խիզախության, համարձակության ու մեծ սիրո անհավանական օրինակ է: Նա արեց ամեն ինչ, որ իր ամուսինն ու երեխաները երջանիկ ապրեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել