39Քիմ Քարդաշյանը շատ է նյարդայնացել՝ տեղեկանալով Լոս Անջելեսում սեփական տան լողավազանում իրեն լուսանկարելու և իբր ամբողջովին մերկ լուսանկարները ցուցադրել խոստացող նորությանը: Նրա իրավաբանները ֆոտոգործակալությանը սպառնացել են դատական հայց ներկայացնել, հայտնում է TMZ-ը:

Լուրը չորեքշաբթի օրը հայտնվել է լոսանջելեսյան X17 ֆոտոգործակալության կայքում: Քարդաշյանի փաստաբան Մարտին Սինգերը թղթակիցներին նամակ է գրել, որում ընկերությանը մեղադրել է ուղղաթիռից Քիմին լուսանկարելու համար:

Ավելին՝ թղթակիցները ստել են՝ ասելով, որ Քիմն առանց հագուստի է եղել, պարբերականին վստահեցրել է Սինգերը: Իրականում նա կապույտ բիկինիով է եղել, և երբ իր գլխավերևում տեսել է ուղղաթիռը, արագ սրբիչ է վերցրել, որ ծածկվի, վրդովմունքով նշել է իրավաբանը:

Սինգերը X17-ին զգուշացրել է, որ եթե ընկերությունը փորձի վաճառել լուսանկարը, նրան մեծ վնաս է սպառնում մասնավոր տարածք ներխուժելու համար: Սպառնալիքներից հետո լուսանկարները ջնջվել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել