«Գոնե այսօր բռնությունների մասին մի խոսեք, նման բան չի եղել». Օսիպյանը՝ ցուցարարներին168.am-ը գրում է.

Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների հետ զրույցում ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հորդորեց նրանց երթ չիրականացնել քաղաքում՝ ասելով, որ ոստիկանությունն բավականին ուժեր ունի, որպեսզի կանխի այն:

Պատասխանելով այսօր Բաղրամյան պողոտայից բերման ենթարկելու ժամանակ ոստիկանների կողմից կիրառված բռնությունների մասին, Վ. Օսիպյանն ասաց. «Գոնե այսօր բռնութունների մասին մի խոսեք, որովհետև նման բան չի եղել»: Ինչ վերաբերում է ուժով բերման ենթարկելու մասին, ապա Վ. Օսիպյանն ասաց, որ դա եղել է այն ժամանակ, երբ ցուցարարները չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին: Ըստ նրա, ոչ թե բռնություն է եղել, այլ քաշքշուկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել