1205807138_deodorant2Ladyhealth.com.ua-ի փոխանցմամբ՝ բժիշկները կարծում են, որ դեզոդորանտների (հոտազերծիչ) ամենօրյա գործածումը կարող է կանանց մոտ առաջացնել կրծքագեղձի քաղցկեղ: Գիտնականների կարծիքով՝ կոսմետիկայի այդ միջոցներից օգտվող երիտասարդ մարդկանց առողջությունը նույնպես վտանգի տակ է, սակայն քաղցկեղածին հիվանդությունների առաջացման հավանականությունը նրանց մոտ ավելի փոքր է:

Ամերիկացի փորձագետները պնդում են, որ հատկապես վտանգավոր է լոգանքից անմիջապես հետո դեզոդորանտից օգտվելը, քանի որ դա հեշտացնում է դրա բաղադրատարրերի մուտքը մաշկի ծակոտկեններ: Կանանց խորհուրդ է տրվել սահմանափակել ալյումինիում պարունակող դեզոդորանտների օգտագործումը, քանի որ դրանք վնասակար են նրանց առողջության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել