big_40045«Աննելի» հակացիկլոնի բերած անոմալ շոգերից թաքնվելու փորձի ժամանակ Գերմանիայի ջրամբարներում առնվազն 12 մարդ է խեղդվել։ Եվս մի քանի մարդ համարվում է անհետ կորած՝ փոխանցում է dpa գործակալությունը։ Շատ մարդիկ տուժել են ջերմային հարվածներից։

Որոշ շրջաններում 40 աստիճանի շոգին փոխարինել են ամպրոպն ու փոթորիկը։ Երկու մարդ կայծակի հարվածից վնասվածքներ է ստացել։ Եղանակային քմահաճույքից առավել տուժել է Արևելյան Գերմանիան՝ որոշ բնակավայրերի փողոցներ հեղեղվել են տեղատարափ անձրևներով։

Օդերևութաբանների տվյալներով՝ ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է հուլիսի 4-ին Ռեյնլանդ-Պֆալցի դաշնային հողում՝ 39.2 աստիճան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել