Մեքսիկայի իրավապահ մարմիններն ուրբաթ ձերբակալել են Մարտին Վիլեգաս Նավարետեին, ով համարվում է «Բելտրան Լեյվա» խոշոր թմրակարտելի պարագլուխներից մեկը։ Ինչպես հայտնել է անվտանգության ազգային կոմիտեն՝ 38-ամյա հանցագործը ձերբակալվել է մայրաքաղաքի կենտրոնական շրջաններից մեկում, որտեղ նշելիս է եղել իր ծննդյան օրը։
Գործողությունն անցել է հանգիստ, դաշնային ոստիկանության աշխատակիցները ստիպված չեն եղել զենք կիրառել։
Դատախազության տվյալներով՝ Նավարետեն կանգնած է եղել կազմակերպված հանցավոր խմբի գլխին, որը կոկաին է մատակարարել երկրի հարավային շրջաններից Մեքսիկայով ԱՄՆ։ Վերջին մի քանի տարիներին նրանից առգրավվել է ավելի քան 150 կգ թմրանյութ, ինչպես նաև 13 մլն դոլար։ Ամերիկյան արդարադատությունը նրան ձերբակալելու հրաման է տվել դեռևս 2011 թվականին՝ կոկաինի պահման և տարածման, ինչպես նաև փողերի լվացման համար։ Բացի այդ Մեքսիկայի իշխանությունները նրան կասկածում են կրկնակի սպանության մեջ։
Կարտելը հիմնադրվել է 4 եղբայրերի կողմից՝ 2008 թվականին։



