GettyImages-476354100Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արիգո Սակին գովեստի խոսքեր է հասցեագրել Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբային: Սակին Պոգբային համեմատել է «Միլան»-ի նախկին կիսապաշտպան Ֆրանկ Ռայկարդի հետ, ով նրա գլխավորությամբ աշխատել է իտալական գրանդում:

«Պոգբան ֆուտբոլիստ է, ով շարունակում է առաջընթաց գրանցել: Սակայն արդեն 22 տարեկանում նա հետքրքրում է ցանկացած ակումբի: Նա մեծ ներուժ ունի և կարող է մտնել համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ:

Պոգբան ինձ Ռայկարդին է հիշեցնում, եթե հաշվի առնենք նրա տեխնիկան, ֆիզիկական հզորությունն ու խաղը հասկանալու ունակությունը: Ինչպես Ֆրանկը, Պոլը նույնպես շատ հզոր է կենտրոնական գծում: Նա ավելի շատ համապատասխանում է «Բարսելոնա»-ին, քան «Ռեալ»-ին»,- El Mundo Deportivo-ն մեջբերում է Սակիի խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել