ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ուրբաթ օրը հարգել է անցյալ շաբաթ Չարլսթոն քաղաքի եկեղեցում սպանված աֆրոամերիկացիների հիշատակը, գրում է RIA Novosti-ն:
Նախագահը մասնակցել է հոգեհանգստին, որը տեղի է ունեցել Չարլսթոնում` ըստ մեթոդիստական եպիսկոպոսական ավանդույթների, որին պատկանել են զոհերը: Արարողությունը սկսած եկեղեցում հնչել են եկեղեցական երգչախմբի կատարած տարբեր երգեր:
Քահանաների ելույթներից հետո Օբաման ևս բավականին տևական ելույթ է ունեցել` հիշեցնելով, որ անձամբ է ճանաչել սպանված հոգևոր հովիվ Կլեմենտ Փինքնիին:
«Ենթադրյալ մարդասպանը չի իմացել նրանց բարեգործությունների մասին: Նա նաև չէր սպասում, որ զոհերի հարզատաներն իրեն դատարանում կդիմավորեն ներման խոսքերով»,- ասել է Օբաման:
Նա նաև հայտնել է երկրում ռասիզմի դեմ պայքարի անհրաժեշտության մասին, և այն խնդիրների, որոնք ազատ շրջանառության մեջ են դնում զենքը: Ապա, Օբաման մի հատված կրոնական երգ է երգել: