img_2938_watermark_5143b9cd7efa6e6b37307b2c_108_24_10_10_se_resize_keep_740_NoneԵղջերվապահությունն ու շախմատը սերտ կապ ունեն, պնդում են պետերբուրգցի գիտնականները: Այս մասին հայտնում է direct-press.ru-ն:

Ըստ մասնագետների՝ խաղն ընդհանրություն ունի կենդանիների խնամքի գործընթացի հետ:

Պետերբուրգի ազգագրության թանգարանում ասել են, որ եղջերվապահությունն անմիջականորեն կապված է շախմատի հետ: Դա բացատրում է փաստը, որ շախմատը սիբիրցի եղջերվապահների սիրելի սեղանի խաղն է: Այս մասին հայտնել է Սիբիրի ազգագրության բաժնի ներկայացուցիչ Վլադիմիր Դավիդովը: Նրա խոսքով՝ Սիբիրի բոլոր բնիկները շախմատի տախտակի մոտ են անցկացնում ազատ ժամանակի մեծ մասը: Փորձագետի խոսքով՝ եղջերվապահությունը կառուցվածքով շատ նման է շախմատի: Կենդանիներով զբաղվելիս պետք է կանխագուշակել նրանց գործողությունները, ցանկացած պահի պատրաստ լինել կենդանիների հարձակումների, ուշադիր լինել:

Բացի դրանից՝ շախմատի նկատմամբ սերը սիբիրցի եղջերվապահների շրջանում կարող է պայմանավորված լինել խաղի ծագմամբ: Խաղն այդ շրջան է հասել հենց հայրենիքից՝ Հնդկաստանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել