Երկարատև ու ծանր հիվանդությունից հետ, 40 տարեկան հասակում մահացել է ռուս հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեն։ Երգչուհու մահվան լուրը հաստատել է նրա հայրը` Վլադիմիր Բորիսովիչ Ֆրիսկեն։
Ըստ նախնական տեղեկությունների` Ժաննան մահացել է հունիսի 14–ին։ Հուլիսի 8–ին երգչուհին կդառնար 41 տարեկան։
Ժաննա Ֆրիսկեն հայտնի դարձավ 1996 թ.–ին «Блестящие» խմբի կազմում հանդես գալով։ 2003–ին սկսեց մենակատարի իր կարիերան։ Նա նաև ֆիլմերում էր նկարահանվում։ Անցած տարվա ապրիլին նա Մայամիում որդի էր ունեցել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել