Հղի կանայք պարբերաբար ենթարկվում են տարբեր լվացող միջոցների ազդեցությանը։ Դա նրանց որդիների մոտ բարձրացնում է սեռական անոմալիաների ռիսկը։ Վտանգի գոտում են հատկապես պրոֆեսիոնալ մաքրությամբ զբաղվողները։ Նրանց երեխաների մոտ հիպոսպադիան հանդիպում է զգալի հաճախ, քան մնացածների։ Այս մասին հայտնում է Health 24-ը։
Հիպոսպադիան միզուղու կառուցվածքի բնածին խանգարում է, որի դեպքում ելք է բացվում ոչ թե գլխիկի վրա, այլ սեռական օրգանի հակառակ կողմում։
Հաշվարկները ցույց են տվել, որ նման անոմալիայով տղաների ծնվելու ռիսկը երեք անգամ մեծացել է, եթե կինը շփվել է միացությունների հետ, որոնք սեռի ձևավորման պահին ազդել են պտղի էնդոկրին համակարգի վրա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



