Lurer.com-ը գրում է.

Ադրբեջանի կտտանքների դեմ պայքարող հանձնաժողովի ղեկավար Էլչին Բեհբուդովը Բաքվում հանդիպել է կալանավորված՝ Պետական դրոշի Հրապարակի ղեկավար, Azİmport ընկերության ղեկավար Ռաշադ Մամեդովի հետ նրա մեկուսարանում: Այս մասին գրում է haqqin.az-ը:

«Ես ծանոթացել է Մամեդովի կալանքի պայմաններին: Նա ասել է, որ իր դեմ ճնշում չի կիրառվել, և հետաքննության ընթացքից ինքը բողոքներ չունի»,- ասել է Բեհբուդովը:

Իրավապաշտպանը նաև նշել է, որ Մամեդովը հերքել է այն տեղեկությունը, թե ինքն ազգակցական կապ ունի հայերի հետ:

«Դա չի համապատասխանում իրականությանը, ես հայ հարազատներ չունեմ»,- մեջբերում է իրավապաշտպանը Ռաշադ Մամեդովին:

Մամեդովին մեղադրվում է հատկապես մեծ չափի խաբեբայության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել