Հայտնի մարդիկ, ում մասին այսօր կխոսենք, միշտ չեն այնպիսի տեսք ունեցել, ինչպես այժմ: Այսպիսով՝ ի՞նչ են արել նրանք իրենց հետ: «Գաղտնի վիրահատություններ» կատարել են շատ աստղեր:

Բրիտանական SUN ամսագրի երկու լրագրողներ փորձել են պարզել, թե աստղերը ինչո՞վ կբացատրեն իրենց փոփոխությունները:

Իգգի Ազալիա

Ռեփ երգչուհին շլացուցիչ նոր տեսքով անցյալ կիրակի հայտնվեց Billboard Awards մրցանակաբաշխությանը: Նրա քիթը փոքրացել էր, իսկ ծնոտն ավելի արտահայտիչ էր դարձել: 24-ամյա Ազալիան դեռևս լռում է այդ մասին, բայց ավելի վաղ խոստովանել էր, որ կոսմետիկական վիրահատության միջոցով մի թեթև բարձրացրել է կուրծքը:

Դոնաթելլա Վերսաչե

60-ամյա դիզայները տասնամյակներ շարունակ փոխել է իր արտաքինը: Կարելի է ասել՝ նա վերածվել է «մարդկային մուլյաժի»:

Սայմոն Կոուել

Երաժշտական մագնատին 2013 թվականին մեղադրեցին երիտասարդանալու նպատակով պլաստիկ վիրահատություն կատարելու համար. նրա դեմքը ակնհայտորեն ուռած է: 55-ամյա Կոուելը խոստովանել է, որ իր համար բոտոքսը այնքան սովորական բան է, որքան ատամի մածուկը:

Թուլիսա Կոնտոստավլոս

26-ամյա երգչուհին խոստովանել է, որ արել է բոտոքսի և ֆիլլերի ներարկումներ: «Այո, ես ուղղել եմ իմ շրթունքները և ուրախ եմ դրա համար»,- հայտնել է նա:

Քայլի Ջեններ

Քարդաշյան ընտանիքի քույրերից կրտսերը ակնհայտորեն մեծացրել է իր շրթունքները: 17-ամյա գեղեցկուհին վերջերս խոստովանել է, որ օգտագործում է ոչ թե շրթներկ, այլ ժամանակավոր ֆիլերներ շրթունքի համար:

Ռենե Զելվեգեր

Դերասանուհուն անցյալ տարի ուղղակի չճանաչեցին, երբ նա հայտնվեց աստղային միջոցառմանը: Հնարավոր է, որ նա պլաստիկ վիրահատության միջոցով հեռացրել էր աչքերի տակի պարկերը և թեթև բարձրացրել վերևի կոպերը:

Միկի Ռուրկ

Հոլիվուդյան աստղը վերջերս Լոս Անջելեսում հայտնվեց հարթ մաշկով և փքված դեմքով: 62-ամյա դերասանի արտաքինի վրա ազդել են նաև բռնցքամարտի վնասվածքները և ալկոհոլի չարաշահումները:

Ումա Տուրման

45-ամյա Ուման բոլորին ստիպեց իր կողմը շրջվել: Նա ուներ անբնականորեն հարթ ճակատ և փքված դեմք: Սակայն նա ժխտեց պլաստիկայի վերաբերյալ բոլոր ակնարկները և հայտարարեց. «Մտածում եմ՝ ոչ ոքի դուր չեկավ իմ դիմահարդարումը»:

Էշլի Սիմփսոն

33-ամյա երգչուհին ամեն կերպ ժխտում է, որ վիրահատություն է կատարել: Սակայն նրա հայրը խոստովանել է, որ աղջիկը քիթը վիրահատել է, քանի որ շնչառությահ հետ խնդիրներ ուներ: Դե, միաժամանակ մի փոքր էլ փոքրացրել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել