Tert.am–ը գրում է.

Մինչ գրագողությունը տարածված է գրական շրջաններում, վիճահարույց նկարիչ Ռիչարդ Փրինսը միլիոններ է վաստակում՝ հանդգնորեն կրկնօրինակելով ուրիշների աշխատանքը:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը` իր վերջին «Նոր դիմանկարներ» նախագծի շրջանակներում նկարիչը  սքրինշոթ է արել  37 լուսանկար Instagram-ից (առանց թույլտվության), մեծացրել է դրանք և ներկայացրել Նյու Յորքի Frieze Art տոնավաճառին: Դիմանկարներից մեկը վաճառվել է 90 000 դոլարով:

Լուսանկարում պատկերված է եղել կապույտ մազերով  մի կին` ճիշտ ձեռքին բռնած տիկնիկի տեսքով: Լուսանկարը հրապարակած կինն Instagram-ում, որտեղ 328,000 հետևորդ ունի, գրել է, որ թույլտվություն չի տվել, սակայն նկարիչ Ռիչարդ Փրինսը այն օգտագործել է:

Նկարիչն անգամ ջնջել էր այդ կնոջ գրառումը լուսանկարի ներքո և սեփական խոսքը գրել:  Սա երբևէ ամենահեշտ ստացված 90 000 դոլարն է:

65-ամյա նկարիչը, ով նախընտրել է արվեստի այդ ճյուղը և իրեն կոլեկցիոներ է անվանում, ասել է. «Ես որևէ տարբերություն չեմ տեսնում իրեր հավաքելու և իրեր պատրաստելու միջև»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել