Replik.am-ը գրում է.

Իռլանդիայում կայացած հանրաքվեի արդյունքները, որոնցով երկրում օրինականացվեցին միասեռ ամուսնություններ, հանդիսանում են ոչ միայն քրիստոնեության, այլ նաև ամբողջ մարդկության պարտությունը: Ինչպես գրում է The Financial Times-ը, նման կարծիք հայտնել է Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պառոլինը:

«Ես տխուր եմ այս արդյունքի համար: Եկեղեցին պետք է մաքսիմալ ջանք գործադրի իր ուսմունքը տարածելու համար»,-ընդգծել է հոգևորականը:

Պարբերականը նշում է նաև, որ ինքը՝ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, միշտ դեմ է եղել միասեռ ամուսնություններին, սակայն երկու տարի առաջ իր ելույթում հայտարարեց, որ պետք է կարեկացանով մոտենալ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներին. «Ով եմ ես, որ դատեմ»,-նշել էր նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել