Մանկատներից «պռակատով» երեխա են վերցնում` մուրացկանություն անելու համար. Հայտարարություն ԱԺ-ումPanorama.am-ը գրում է.

Երևանի կենտրոնում 1 տարեկան կամ մի քանի ամսական երեխաներին գրկած մուրացկանություն անելը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահան Բաբայանը լուրջ խնդիր է համարում: Այդ խնդիրը այսօր Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին 2014-ին հատկացված բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ բարձրացնելիս Բաբայանը նաև սկանդալային հայտարարություն արեց. «Մանկատներից պռակատով երեխա են վերցնում ու փողոցներում մուրացկանություն անում, ինչպես է այդ հարցին վերաբերում Մարդու իրավունքների պաշտպանը»:

Բաբայանին օգնեց նաև պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` ասելով, որ կարող են նույնիսկ մանկատների անուններ ասել, թե որտեղից են «պռակատով» վերցնում երեխաներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել