Շվեյցարիայում ձերբակալվել են ՖԻՖԱ-ի փոխնախագահն ու ևս 5 պաշտոնյաLife.panorama.am-ը գրում է.

Շվեյցարիայի ոստիկանությունը Ցյուրիխում ձերբակալել է ՖԻՖԱ-ի 6 պաշտոնյաների, որոնց հանձնումը պահանջում էր ԱՄՆ-ը։

Ձերբակալությունները տեղի են ունեցել այսօր վաղ առավոտյան՝ Ցյուրիխի հյուրանոցներից մեկում։
 
Ձերբակալվածները մեղադրվում են փողերի լվացման, դրամաշորթության, էլեկտրոնային փոխանցումներով խարդախության, կաշառքներ վերցնելու մեջ, որոնց թիվը հասնում է միլիոնների։
 
ՖԻՖԱ-ի ղեկավարությունը հավաքվում էր Ցյուրիխում ամենամյա հանդիպման, որտեղ առաջիկա ուրբաթ օրը՝ մայիսի 29-ին, պետք է տեղի ունենա ՖԻՖԱ-ի նոր նախագահի ընտրությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել