«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Պարզվում է՝ ՀԷՑ-երն ու ԲԷՑ-երն ավելի վաղ են «միացել» «Ոչ թալանին» քաղաքացիական շարժմանը, որը երեկ երեկոյան 2 ժամ լույսերն անջատելու բողոքի ակցիա արեց: Բանն այն է, որ Երևանի Հաղթանակ թաղամասում, ուր վաղուց գործում է հովհարային անջատումների ռեժիմը, մի կողմից՝ «Յարմրկի Ռադիկի» ջերմոցների, մյուս կողմից՝ համակարգի անմխիթար վիճակի պատճառով, 2 օր շարունակ՝ շաբաթ և կիրակի օրերին, լույս չի եղել:

Սկզբում ՀԷՑ-երն ասացին, որ եղանակային պայմաններն ու կայծակն են «մեղավոր», ապա պարզվեց, որ բարձրավոլտի հետ է կապված խնդիրը, մի ողջ օր պետք է ստուգեն «լարերի վիճակը, համակարգն այլևս չի դիմանում. էս անմխիթար վիճակն էլ, փաստորեն, կատալիզատոր է դառնում բողոքի ալիքի և հեղափոխության համար»,- ասաց «ցանցերն» իմացող մեր զրուցակիցը, հավելելով. «Անհնար, ծանր վիճակ է. որ կառավարումը չկարգավորվի, ցանցերն էսպես հերթով շարթից դուրս են գալու»»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել