Քանիե Ուեսթի մոսկվայաբնակ Բագրատ անունով երկրապագուն ժամանել էր Հայաստան այն շրջանում, երբ Քիմ Քարդաշյանն ու Քանիե Ուեսթը նույնպես այստեղ էին։ Բագրատը Մոսկվայում գնել էր ռեփերի եւ Adidas ապրանքանիշի համատեղ Yeezy Boost երկու հավաքածուի զույգ կոշիկ եւ Հայաստանում փորձել էր հանդիպել ռեփերին։ Սկզբում նրան չէր հաջողվել տեսնել ռեփերին եւ ստորագրություն խնդրել, բայց...

Այնուհետեւ Բագրատի բարեկամներից մեկը նկատել է Քիմին եւ Քանիեին երեւանյան ռեստորաններից մեկում։ Տղային սկզբում չեն թողել մոտենալ զույգին, բայց երբ նա գործի է դրել իր «բարեկամական կապերը», վերջապես ստորագրություն է խնդրել ռեփերից։

Իսկ այժմ երկրպագուն Kekt կայքում 11 հազար դոլարով վաճառքի է հանել երկու զույգ կոշիկներից մեկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել